Ռուսաստանը գազը կտրի, կդիմանանք. Գագիկ Մելքոնյան

Եթե Ռուսաստանը կտրի Հայաստան մատակարարվող գազը, իհարկե, կդիմանանք: Ի՞նչ եք վախ գցել ժողովրդի մեջ: Կառավարության հետ հարցուպատասխանի մեկնարկից առաջ լրագրողների հարցին ի պատասխան՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Գազը կտրեն՝ հարյուր տեղից գազ կստանանք»,- հայտարարեց Մելքոնյանը՝ չարձագանքելով լրագրողի հարցին, թե այդպիսի սցենարի դեպքում ո՞րն է լինելու հնարավոր այլընտրանքը:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամը, որի ընթացքում Փաշինյանը պատասխանելու է Օրենսդիր մարմնի անդամների հարցերին:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031