Բաժիններ՝

Լեհաստանը և Չեխիան կվերսկսեն ժամանակավոր վերահսկողությունը Սլովակիայի հետ սահմանին

: Լեհաստանի իշխանությունները որոշել են վերսկսել Սլովակիայի հետ սահմանին ժամանակավոր հսկողությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Մարիուշ Կամինսկին։

«Կառավարությունը որոշել է կեսգիշերից ժամանակավորապես վերսկսել սահմանային հսկողությունը Սլովակիայի հետ սահմանին», – ասել է նա։

Նախարարի խոսքով՝ այս որոշման պատճառը բալկանյան ուղղությամբ անօրինական միգրանտների հոսքն է:

Չեխիան նույնպես հոկտեմբերի 4-ից ժամանակավորապես վերականգնում է Սլովակիայի հետ սահմանին ստուգումները՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությամբ։ Այս մասին Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում:

«Կեսգիշերից մենք ստուգումներ ենք սկսում Սլովակիայի հետ սահմանին», – գրել է նա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս