Բաժիններ՝

Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի արևելքում հարձակման մեջ․ կա 2 վիրավոր

Սիրիան Իսրայելին մեղադրել է Դեյր էզ Զորի նահանգում սիրիական բանակի դիրքերը հրթիռակոծելու մեջ։ Այդ մասին SANA գործակալությանը հայտնել է Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունում մի աղբյուր։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին, տեղի ժամանակով ժամը 23։50-ին։ Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու զինվոր, պատճառվել է նյութական վնաս։

«Իսրայելական թշնամին օդային հարձակում է իրականացրել Դեյր էզ Զորի մերձակայքում Սիրիայի զինված ուժերի մի շարք դիրքերի», – ասել է աղբյուրը։

Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իսրայելական հրթիռները հարվածել են շիա կազմավորումների հրամանատարական կետին և պահեստներին, որոնք տեղակայված են Իրաքին սահմանակից Բու Քեմալ քաղաքում։ Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ սիրիական բանակի կողմից կռվող շիա մարտիկները կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ են կրել

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս