Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը ու որոշել կատարվածի մեջ բոլորիս մեղավոր կարգել, որ հանկարծ աթոռը շուռ չգա. Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը գրում է. «Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը ու որոշել կատարվածի մեջ բոլորիս մեղավոր կարգել, որ հանկարծ աթոռը շուռ չգա։

Ո՛չ մենք բոլորս մեղավոր չենք։ Այս նախադասությունը մեծագույն հիմարություն է։ Իսկ քպ-ական դավաճանների կողմից օգտագործվում է որպես բոլորիս թևաթափ անելու ու նույն դավադրության մեջ տեղավորելու համար։

Մենք բոլորս չունենք մեղքի նույն բաժինը։ Հինգ տարիների ընթացքում տասնամյակներով պահված երկու հայկական պետությունների վերջը տվել են կոնկրետ մարդիկ, կոնկրետ գործողություններով։

Մեղքը երբեք վերացարկված չի լինում։ -Մեղավորն Արցախը ադրբեջանի մաս համարողն է:

-Մեղավորն ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչողն է։

-Մեղավորն արցախահայերին ադրբեջանցիների հետ ապրել պատկերացնողն է։

-Մեղավորը մեր գերիներին հանցագործ ու մեռած անվանողն է։

-Մեղավորը 18-ին հրապարակում դագաղ պարացնողն է։

-Մեղավորն Արցախ օգնություն չուղարկողն է։

-Մեղավորն անչափահաս արցախցիներին կալանավորողն է։

-Մեղավորը ահաբեկիչ ալիևին կիրթ, իսկ ահաբեկիչ էրդողանին բովանդակային անվանողն է։

-Մեղավորը դավաճանն է։

-Մեղավորը դու էս ալեն, այ ոչնչություն։

Մենք՝հայ ժողովուրդը, մեղավոր է մինչ այս պահը ձեր գոյության համար։ Հուսանք մեր սխալը անշրջելիորեն կուղղենք»:

Տեսանյութեր

Լրահոս