Վրաստանը ՌԴ-ի հետ չի բանակցել ավիահաղորդակցության վերսկսման շուրջ. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն էր, այլ ոչ թե երկու երկրների կառավարությունների միջև բանակցությունների արդյունք: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ում սեպտեմբերի 28-ին հրապարակված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները Ղարիբաշվիլիի կառավարության հետ համաձայնության են եկել թռիչքների վերսկսման շուրջ և չեղարկել այցագրային ռեժիմը։

«Ռուսաստանի նախագահն ասել է, որ անայցագիր ռեժիմը և թռիչքների վերսկսումը եղել է իր միանձնյա որոշումը: Այն, ինչ այսօր ասել է պարոն Լավրովը, փաստի հավաստում է: Իհարկե, համաձայնագիրը ձևակերպվել է Վրաստանի կառավարության հետ:

Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը թույլտվություն է տվել ռուսական համապատասխան ընկերություններին… Մենք ոչ մի բանակցություն չենք վարել», – լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։

Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը վերացնելու մասին։ Մեկ այլ հրամանագրով նա չեղարկել է ռուսական ավիաընկերությունների թռիչքների և դեպի Վրաստան տուրերի վաճառքի արգելքը, որը գործում էր 2019 թվականից։ Մի քանի ավիաընկերություններ արդեն երկրների միջև կանոնավոր չվերթեր են իրականացնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930