Պարզ մանիպուլիացիա է իշխանական պրոպագանդայի ու արցախյան իրենց կամակատարների էն քարոզը, որ Արցախի նոր նախագահի ընտրության պատճառով է սկսվել ադրբեջանական վերջին էսկալացիան. Շիրազ Խաչատրյան

Շիրազ Խաչատրյանը գրում է. «Պարզ մանիպուլիացիա է իշխանական պրոպագանդայի ու արցախյան իրենց կամակատարների էն քարոզը, որ Արցախի նոր նախագահի ընտրության պատճառով է սկսվել ադրբեջանական վերջին էսկալացիան։

Սամվել Շահրամանյանը Արցախի նախագահ է ընտրվել ընդամենը երկու շաբաթ առաջ, իսկ թե երբվանից են սկսվել ադրբեջանական զորաշարժերը մեր սահմանների ուղղությամբ, քանի ամիս շարունակ են ադրբեջանցիները տարբեր բորտերով սպառազինություն ներկրել Թուրքիայից, Իսրայելից ու այլ երկրներից, քանի զորավարժություններ անցկացրել մեր քթի տակ, և իրականում ինչ պատճառաբանությամբ սկսել այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունները, մենակ ես չէ, որ պետք է ասեմ, ուղղակի գուգլեք ժամանակագրությունը։ Մնացյալը մեկնաբանություններ ու լոլոներ են։

Պատմությունը դաժան է, փաստերի ֆիքսումն` առավել ևս։

Մեկ էլ հա` Բաբայան Սամվելի անձի շուրջ էտքան միֆեր ու փուչիկներ մի փչեք էլի, վերջիվերջո էտ փչած փուչիկը վաղ թե ուշ, մի օր տրաքելու է։ Երանելի ավարտ խոստացող փրկչի կերպարը էս իշխանությունների հերթական հեքիաթն է, որին կարող են հավատալ մենակ երեխաները…..»:

Տեսանյութեր

Լրահոս