Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Սեպտեմբերի 22-ին Նյու-Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը

45 րոպե տևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հացահատիկի գործարքն ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են նաև իրավիճակն Արցախում և տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

Բացի այդ, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև մի շարք կոնկրետ և կառուցողական քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկայում երկու երկրների հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930