
Կրեմլում արձագանքել են ԱՄՆ նախագահի և Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հանդիպմանը

Կրեմլում հետևել են Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը և կարծում են, որ այդ երկրներն իրավունք ունեն սեփական հարաբերությունները կառուցել Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողների հետ շփման ընթացքում նրան խնդրել են մեկնաբանել կայացած հանդիպումը։
«Ասիական երկրներն, անշուշտ, իրենց հարաբերություններն ունեն ԱՄՆ-ի հետ, ուստի, անշուշտ, դա այդ երկրների` նման հանդիպումներ անցկացնելու իրավունքն է: Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք այդ ամենին», – Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Մեզ համար սա չէ գլխավորը: Գլխավորը մեր երկխոսության շարունակությունն է», – հավելել է նա
Բայդենի հանդիպումը Կենտրոնական Ասիայի իր գործընկերների հետ կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամենամյա նստաշրջանի շրջանակներում։