Ողբերգության մասշտաբները դեռ լավ չենք գիտակցում .մեր բզկտված պետականությունն ու հայրենիքը փրկելու մի ձև կա

Կարեն Հարությունյանը գրում է. «Ողբերգության մասշտաբները դեռ լավ չենք գիտակցում։ Պաշտոնապես հայտարարվածից մի քանի անգամ շատ մարդկային կորուստ ունենք։ Հարյուրավոր անհայտ կորածներ։ Հակառակորդին անցած տարածքներում մնացած բազմաթիվ մարմիններ։ Դատարկված գյուղեր, քաղաքներ։ Նորից տեղահանված ժողովուրդ, որն այս անգամ նույնիսկ գաղթելու իրավունքից է զրկված։ Անորոշություն և անորոշություն։

Արցախի պետականության անկման մասին չեմ խոսում։

Հայոց պատմության հերթական դրվագում բանականությունը պարտվել է տխմարությանը։

Իսկ տղերքն իսկապես հերոսաբար են կռվել։ Ամիսներով պաշարված, առանց մատակարարումների, վառելիքի, հացի և օգնության՝ պինդ կանգնած իրենց տեղերում հակառակորդին շատ ծանր հարված են հասցրել, իսկ որոշ տեղերում նրանց առաջխաղացումը կանգնեցրել են ի հեճուկս ռազմական գիտության և տեսության։

Անունը կդնենք հերոսամարտ։ Սիրուն պատմություններ կգրենք, ֆիլմեր կնկարենք։

Բայց սարսափելի է, երբ ավելի քան երեք տասնամյակ պետականություն ունեցող ազգը դեռ հերոսամարտ է տալիս։

Ինչ խոսք, պետականությունն ու անկախությունը մենք գցել ենք մեր ոտքին։

Այսօր անկախության օրն է։ Միայն տխրություն ու կանխազգացում, որ Արցախի կորստով ողբերգական այս պատմությունն ավարտված չէ։

Իսկ «սուվերենիստները», որ 29,800-ը հռչակել են սուրբ կով ու անգամ այդ 29,800-ը մսխել, ազգին նոր հերոսամարտի են տանում սրիկայաբար։

Մեր բզկտված պետականությունն ու հայրենիքը փրկելու մի ձև կա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930