Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 4-6 աստիճանով։
Հիմա ինքնիշխանության մասին խոսացողները չեն հասկանում, որ ինքնիշխանության ամենամեծ վտանգը ոչ կոմպետենտ իշխանություն ունենալու մեջ է, որոնց ավարտին ՌԴի հետ նույնիսկ միութենական երկիր ունենալը կլինի երազանք…
Թուրքը հային մոռթում է, դուք այստեղ նստած շարունակում եք իմ ու քո խաղալ, դաշնակցական ու այլական եք քարոզում, սրան նրան մեղադրում, բացի ինքներդ ձեզ հարցեր ուղղելուց:
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական կողմի միջև մարտական գործողությունների լիակատար դադարեցման պայմանավորվածություն ձեռք է բերվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բայց սրանց ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ բառի տակ պետք չէ լուրջ բան փնտրել՝ իշխանություն և մասնավոր շահ։ Երբ սա վերջապես հասկանան էնտուզիազմով նրա ամեն բառը ողջունողներն ու նրա իշխանությունը երկարաձգողները, արդեն կարող է չափից դուրս ուշ լինել։
Լեռնային Ղարաբաղի հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն «երկխոսություն պետք է հաստատվի», այս մասին գրել է Reuters-ը՝ մեջբերելով ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի խոսքերը։
Բույար Օսմանին կրկնել է իր պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն օժանդակելուն։
Ո՞վ կսպասեր, որ այն սահմռկեցուցիչ պատմությունները, որ լսել էինք մեր մեծերից, 21-րդ դարում, մեր աչքի առաջ կկրկնվեն և մենք, իբր ունենալով պետություն, զինված ուժեր՝ անօգնական, ընդամենը դիտորդի կարգավիճակում կլինենք։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Նրա հեռացմանն այլընտրանք չկա․ այս նախադասությունը չի կարող «բայց» շաղկապ ունենալ։ Բայց-երով խոսող պոլիտկոռեկտ մարդիկ պետք է իմանան, որ դրանով միայն ավելի են խարխլում մեր բզկտված երկիրը։
Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։
Արցախից հետո հաջորդ պահանջը Ադրբեջան-Նախիջեւան միջանցքն է: Եվ այս ամենը համաձայնեցված է եղել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Մենք՝ հայերս, արձանագրեցինք, որ պետություն չենք ուզում եւ չենք կարող ունենալ»:
Մեր բոլորի աչքի առաջ տեղի ունեցավ Հայաստանի պատմության ամենանենգ ու ամենաստոր դավաճանություններից մեկը. բոլորիդ անունները գրված են, չեք ներվելու ու պատժվելու եք ամենադաժան ձևով:
Նա իր գործընկերոջն առաջարկել է բանակցությունների ընթացքում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
«Դրանք անհիմն են, դե յուրե խոսքը գնում է իր տարածքում Բաքվի գործողությունների մասին»,- ասել է Պեսկովը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ:
«Քիչ առաջ ԼՂ պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ: Սա վերաբերում է երեկ կեսօրից Ադրբեջանի կողմից մեկնարկած հարձակման հետևանքով բռնկված ռազմական գործողություններին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքան իր էջում գրում է. «Դավաճանի մեկը, մի բան ասեցիր ու հակառակն արեցիր։ Թուրքի կամակատար»։
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան որակում է ցեղասպանություն, միջազգային հանրությանը սթափվելու կոչ անում ու կարևորում այս հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների համագործակցությունը։
Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Այդ կեղտոտ և էժանագին կեղծիքը պատրաստվել է նեյրոցանցերի տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված ձայնագրությանը, որտեղ ներկայացված է հեռախոսազանգ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել. «Հարգելի քաղաքացիներ, Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան: Կոչ ենք անում մնալ ապաստարաններում»
Այս պահին Եվրոպայից Հայաստան «Wizz Air» ավիաընկերության ոչ բոլոր չվերթներն են չեղարկված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Զվարթնոց» oդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը՝ հավելելով, որ ավիաընկերությունից պարզաբանում չունեն:
ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և հակամարտության դիվանագիտական լուծման կոչ են արել։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ցեղասպան քաղաքականությանը՝ նկատեց, որ երկու տարի անընդմեջ ասել է՝ ՀՀ վարած քաղաքականությունը բերելու է սրան:
«Հայ-ամերիկյան համատեղ Eagle Partner 2023 զորավարժությունները կավարտվեն ինչպես և նախատեսված էր՝ սեպտեմբերի 20-ին
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:
«Սաղ գիշեր ռմբակոծել են: Այսօր էլ նորից նույնն է, ոչ մի բան չի փոխվել: Վիճակը գնալով ավելի է վատանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախցի մեր հայրենակից Գոհար Հայիրյանը, որն իր երեխաների ու էլի մի քանի ընտանիքի հետ միասին, արդեն երկրորդ օրն է՝ անցկացնում են հարևանի նկուղում:
Ունենք կառավարություն, թող իշխանությունը հարցերը լուծի. ձեր կարծիքը մի փաթաթեք մեզ վրա. ՀՊՏՀ դասախոս