Ճանապարհը միակն է՝ նիկոլներին պետք է հեռացնել ու լծվել պետության պաշտպանությանը, վերջակետ. Հովհաննես Ավետիսյան

Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Թուրքը հային մոռթում է, դուք այստեղ նստած շարունակում եք իմ ու քո խաղալ, դաշնակցական ու այլական եք քարոզում, սրան նրան մեղադրում, բացի ինքներդ ձեզ հարցեր ուղղելուց:

Այլ իշխանություն էիք ուզու՞մ, նախկին չէի՞ք ուզում, 2020-ի նոյեմբերից մինչ օրս 3 տարի անցավ, ի՞նչ արեցիք, ինքս շարունակաբար օրակարգի շուրջ հավաքվելու զրույց էի անում…ունակ չեղաք օրակարգ հասկանալու ու դրա շուրջ առաջնորդություն ձևավորելու:

Հետևաբար, ստիպված եք բավարարվել նրանով ինչ կա: Սրան նրան անուն կպցնելու ժամանակը չէ, վաղուց արդեն, արդարացում չկա այլևս: Ճանապարհը միակն է՝ նիկոլներին պետք է հեռացնել ու լծվել պետության պաշտպանությանը: 2020-ի նոյեմբերից եմ սա ասում: Արդեն շատ ուշ է, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք: Իսկ երբեքը տվյալ դեպքում պետության և մեր բոլորիս անկումն է:

Ինքս էլ շատ հարցեր ու անհանգստություններ ունեմ, ինքս շատ հարցերի շուրջ անհամաձայնություն ունեմ, բայց սրանով հանդերձ հրապարակ եմ գնում՝ հայերի հետ լինելու համար:

Ձեր միակ գործողությունը հիմա, դուրս գալ հրապարակ, մասնակցել խաղաղ անհնազանդության գործողեւթյունների, հավաքվել, դուրս գալ, մնալ այնքան, խաղաղ անհնազանդության գործողություններով նիկոլին հրաժարական պարտադրել և ձևավորել այլ կառավարություն:

Այլ անելիք հիմա չկա, վերջակետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930