Այսպիսով, մեր սերունդը նույնպես ականատես եղավ հայ ժողովրդի հերթական գաղթին և ցեղասպանությանը. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը գրում է. «Ո՞Վ ԿՍՊԱՍԵՐ․․․

Այսպիսով, մեր սերունդը նույնպես ականատես եղավ հայ ժողովրդի հերթական գաղթին և ցեղասպանությանը։ Ո՞վ կսպասեր, որ այն սահմռկեցուցիչ պատմությունները, որ լսել էինք մեր մեծերից, 21-րդ դարում, մեր աչքի առաջ կկրկնվեն և մենք, իբր ունենալով պետություն, զինված ուժեր՝ անօգնական, ընդամենը դիտորդի կարգավիճակում կլինենք։ Եթե, ավելի քան 100 տարի առաջ, ցեղասպանություն կազմակերպիչներն ու իրականացնողները երիտթուրքերն էին, ապա այսօր կազմակերպիչները քպ-ական երիտհայերն են, իրենց գարշապետի գլխավորությամբ, իրականացնողները՝ նրանց դաշնակից ադրբեջանցիները։

Այլևս չփնտրեք այլ մեղավորներ՝ հավաքական արևմուտք, Ռուսաստան, Թուրքիա։ Մեղավոր ենք բոլորս, որ չկարողացանք վռնդել և հաշվեհարդար տեսնել դավաճանական քպ-ական խմբակին։

ԱՄՈ՛Թ, ԱՄՈ՛Թ, ԱՄՈ՛Թ․․․»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930