Խնդրում եմ, աղաչում եմ ձեզ, փողոց դուրս եկեք, լացելու ժամանակ էլ չունենք, Արցախը ցեղասպանվում է
Թագուհի Հակոբյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
Կոչս եմ ուղղում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը, որպեսզի լռեն զենքերն ու գործի դրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծումներ գտնելու, հարգելու մարդկանց կյանքն ու մարդկային արժանապատվությունը։
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է մոտ 100 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Որ ձեր երեխաները վաղը հարցնեն՝ ինչ էիք անում, որ Արցախում ցեղասպանություն էր, կասեք՝ դաս էինք անում
Այսօր մեր սրտերը լի են վշտով ու ցավով։ Իմ մտքերը միայն ու միայն Արցախի ժողովրդի, արցախցի ընտանիքների, տարեցների, երեխաների, զինվորականների հետ են
Լեռնային Ղարաբաղի առավել վտանգավոր բնակավայրերից ավելի քան 2000 մարդ է տարհանվել, որից 1049-ը` երեխա։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։ Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։
10։00-ին Արամ Ա կաթողիկոսի և Կիլիկյան Ուխտի միաբան հայրերի մասնակցությամբ Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում կայանալիք արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետը հայրապետական պատգամը կուղղի հայ ժողովրդին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին
Եվս մեկ ակցիա է տեղի ունեցել Նյու Յորքում։ Տասնյակ մարդիկ հավաքվել են ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց՝ Հայաստանի մեծ դրոշով և պաստառներով՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կանգնեցնելու համար։
Շատ ոգևորիչ էր, որ բացի ուսանողներից, նաև դասախոսներ միացան դասադուլին. Նարե Սիմոնյան
Էս հավաքույթը պետք էր կազմակերպել Լաչինը փակվելու 1-ին օրը. ԵՊՀ դասախոսը արդարացնում է իրենց կեցվածքը
Փաշինյանական քարոզչությունն ու նրան սատարող արբանյակները հայաստանյան իշխանությանը արդարացնելուն զուգահեռ փորձում են տպավորություն ստեղծել, թե Արցախում պատերազմը կանգնեցնելու արագ հնարավորություն կա, բայց Արցախի իշխանությունը դա չի անում:
ԵՊՀ դասախոսը դուռը փակեց արցախցի ուսանողների դեմքին
Ես չեմ ուզում դուք տեսնեք այն, ինչ ես եմ տեսել. արցախցի ուսանողը՝ ԵՊՀ ուսանողներին
Ես Արցախի քաղաքացի եմ, վեր կացեք, իմ արյունը ձեր արյունից է. արցախցի ուսանողը՝ ԵՊՀ ուսանողներին
Դուրս եկեք, դասը խանգարում եք. ԵՊՀ ճերմակահեր դասախոս
Վերջին տվյալներով՝ Արցախում կա 27 զոհ:
Ձեր Նիկոլն է 5 տարի վարչապետ ու «ինչ պետք է, դա էլ բանակցել»է «սեփական զրոյական կետից»։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք:
Արցախցի ուսանողները ԵՊՀ-ում դասադուլ են անում` ՈւՂԻՂ
Արցախցի ռեփեր Վալերի Ղազարյանը՝ Լյոկան, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե հիմա Արցախի իշխանությունները չհամաձայնեն գնան եվլախ հանդիպման, Արցախի մնացած ժողովրդին գերի են վերցնելու ու ժողովրդի դիմաց Նիկոլից պահանջեն Զանգեզուրի միջանցք, իսկ նա ստիպված է լինելու համաձայնի:
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կարծում է, որ ԼՂ իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ որոշում կայացնեն և ներկայացնեն դա ժողովրդին, քանի որ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը տարբեր ուղություններով աճում է, իսկ հայկական կողմում ավելանում է զոհերի ու վիրավորների թիվը։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը, հրաժարվելով պաշտպանել 120 հազար կապույտ անձնագիր ունեցող հայերին, ճանաչելով Արցախը թշնամի պետության կազմում խախտում է և ՀՀ Սահմանադրությունը, և ՀՀ Անկախության Հռչակագիրը։ Այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանության հենասյուներից երկուսը։
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել։ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային դերակատարների արձագանքի ոչ համարժեք լինելու պատճառով Արցախը հարկադրված կլինի դիմել հարկադրված քայլերի։ Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, այս հայտարարությունն արել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։
Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված՝ որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:
Մեծ քաղաքականության մեջ չկան դաշնակիցներ եւ բարեկամներ, այլ կան շահեր, իսկ այդ շահերը, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում, գոյաբանական են անգամ ամենամեծ երկրների համար, ոչ ոքի, նաեւ մեզ, չեն խնայելու, մինչեւ մենք չփոխենք քաղաքականությունն ու լինենք ադեկվատ իրողություններին։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով երեկ վիրավորում է ստացել Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Լեմկինի ինստիտուտը նշում է, որ ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող բոլոր փորձագետները կասկած չունեն՝ «այն, ինչի ենթարկվում են հայերն Ադրբեջանի կողմից, ցեղասպանություն է»։
Մինչ հայաստանյան ընդդիմությունը փրկության կոմիտե է ստեղծում, երկար որոշում, թե ո՞վ ու ի՞նչ պարամետրերով իրավունք ունի լինելու փրկիչ, մինչ Նիկոլը ընտրական տեղամասերում լրացնում է Երեւանը զավթելու համար իրեն պակասող 236 քվեաթերթիկը, Արցախում ցեղասպանությունը շարունակվում է։ Սպանվում են քաղաքացիական անձինք, հողին են հավասարեցվում մարդկանց տները, ռմբապաստարաններում վերջանում է անգամ խմելու ջուրը, Ալիեւը պահանջում է արցախցիներից բարձրացնել սպիտակ դրոշն ու հանձնվել։