Բաժիններ՝

ԼՂ բնակչությունը մնացել է առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, սննդի և ջեռուցման. ահազանգում է ՄԻՊ-ը

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ Արցախի շատ բնակիչներ սառը ջերմաստիճանի պայմաններում մնացել են առանց լույսի, ուտելիքի և ջեռուցման։

«Արցախի ամբողջ բնակչությունը շարունակում է մնալ ապաստարաններում առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, սննդի և ջեռուցման՝ սառը ջերմաստիճանի պայմաններում։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածները և քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով ռազմական ավիացիա, հրետանի և անօդաչու թռչող սարքեր»,- հայտնել է Արցախի օմբուդսմենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930