
«Պատերազմ է, ճանապարհին եմ, չգիտեմ՝ կհասնե՞մ տուն, թե՞ ոչ ռմբակոծվում է Արցախը». Արցախի ՔԿ նախագահի խորհրդական

Արցախի ՔԿ նախագահի խորհրդական Նանար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատերազմ է🙏 ճանապարհին եմ, չգիտեմ՝ կհասնե՞մ տուն, թե՞ ոչ🙏 ռմբակոծվում է Արցախը🙏:
Ժող, նկարներ և վիդեոներ չտեղադրեք ձեր տեղերից, նկուղներից»:
Նա մեկ այլ գրառմամբ դիմել է մարտունեցիներին. «Խնդրում եմ մարտունեցիներ, օգնեք քրոջս մի նկուղ տարեք, 5 երեխայով է, նկուղ չունեն:
Մարտունի են, խնդրում եմ տարածել»: