
Կանցկացվի թվային հմտությունների անվճար դասընթաց ուսուցիչների համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է «Թվային հմտություններ ուսուցիչների համար» դասընթաց:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձևը: Դասընթացը մեկնարկում է սեպտեմբերի 25-ին, տևողությունը 2 ամիս է։ Մասնակցությունն անվճար է, ձևաչափն՝ առցանց:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն՝ համակարգչային հիմունքներ, տեղեկատվական գրագիտության սկզբունքներ, թվային բովանդակություն ստեղծող գործիքներ (MS Office: Word, Excel, PPT; Google Suite: Google Doc, Sheet, Forms, Slides; Web, Image, Canva), կրթական առցանց գործիքներ (Mentimeter, Kahoot, Quizlet և Slido), հաղորդակցման հարթակներ (Zoom, Teams, Gmail, Google Meet, Moodle, Slack, Discord), ծրագրի կառավարման գործիքներ (Trello, Jira, Asana, Canvas, Google Workspace), թվային էթիկետի և թվային անվտանգության կանոններ:
Դասընթացին կարող են մասնակցել մինչև 29 տարեկան մարզաբնակ այն երիտասարդներն, ովքեր արդեն իսկ ունեն մանկավարժի որակավորում, կամ սովորում են ավարտական կուրսերում և ստանալու են մանկավարժի որակավորում: