Վստահ չեմ, որ Բաքուն Ստեփանակերտի հետ երկխոսելու կամք ունի. Փաշինյան

Միջազգային մեր գործընկերները հորդորում են Բաքվին և Ստեփանակերտին՝ նպաստել երկխոսությանը.

Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Հորդորն ուղղված է նաև Բաքվին, որովհետև հասկանում ենք, որ եթե կողմերից մեկը չցանկանա, այդ երկխոսությունը տեղի չի ունենա: Ցավոք, այնպես չէ, որ մենք տեսնում ենք, որ Բաքվից այդ ցանկությունը լիարժեք արտահայտվում է:

Պաշտոնական մակարդակում արտահայտվում է, բայց, երբ նախանշված հանդիպումները տեղի չեն ունեցել, ես փորձել եմ հասկանալ պատճառները, տեսել եմ, որ վստահ չեմ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաև իրական քաղաքական կամք կա այդ երկխոսությունն իրականացնելու»,- ասաց Փաշինյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս