Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը 6,5 տոկոս է

2023 թվականի տնտեսական աճի թարմացված կանխատեսումը կազմում է 6,5 տոկոս՝ նախկին 5 տոկոսի փոխարեն։ Ըստ aliq.ge-ի՝ այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով, գնաճի կանխատեսվող ցուցանիշը նվազեցվել է և կազմում է 2,6 տոկոս, ինչը ցածր է նպատակային (3 տոկոս) ցուցանիշից։

«Պլանավորվածից բարձր տնտեսական աճի հաշվին համախմբված բյուջեի հարկային եկամուտներն ավելանում են ավելի քան 500.0 մլն լարիով և որոշվում 19.4 մլրդ լարիի չափով;

Անվանական համախառն ներքին արդյունքի ծավալը որոշվել է 78,8 մլրդ լարիի չափով: Պակասուրդի ծավալը կազմում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2,8 տոկոսը»,- նշված է ֆիննախի տվյալներում:

Տեսանյութեր

Լրահոս