«Շուրջ երեք շաբաթ Երևանի ավագանու ընտրությունը չքաղաքականացնել խնդրող «ասիչ անիչները» վերջին օրը գոռում են, որ սա քաղաքական հարց է և քաղաքական ընտրություն»

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուրջ երեք շաբաթ բորդյուրից, ասֆալտից, լիֆտից, վերանորոգումից ու տասնյակ այլ կոմունալ եսիմինչերից խոսող ու քաղաքական յուրաքանչյուր հարցադրումից խուսափող, Երևանի ավագանու ընտրությունը չքաղաքականացնել խնդրող «ասիչ անիչները» վերջին օրը գոռում են, որ սա քաղաքական հարց է և քաղաքական ընտրություն:

Դեռևս օգոստոսի 10-ի գրառմանս մեջ նշել էի, որ՝

1. ՔՊ-ն այն դարձնելու է իր կուսակցական իշխանության լեգիտիմության հանրաքվե:

2. ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն այն դարձնելու է մաքսիմալ ապաքաղաքական և PR շեշտադրումն անի հանուն Երևանի և երևանցու շահերի վրա, որ հնարավորինս շեղի իրենից իր թիմի քաղաքական բացասական նստվածքը:

3. ՔՊ ղեկավար-վարչապետը այն դարձնելու է սեփական իշխանության քաղաքական կուրսի շարունակականության, ճշմարտացիության և աջակցության հանրաքվեի իր հետագա գործողությունների լեգիտիմացման համար:

Առանձնապես մոտիվացված չէի մասնակցելու այս ԺԵԿ-ի պետի ընտրության շապիտոին: Այսօրվա երեկոյան ելույթները լսելուց հետո ուզում եմ շնորհակալ լինել ՔՊ-ին ամսի 17-ի ընտրություններում, որպես ընտրող մասնակցելու և մեծ հաճույքով քաղաքականապես նրանց կրկին մերժելու և բացառելու քաղաքական մոտիվացիա առաջացնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս