
Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների պատվիրակությունները, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալությունը։
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Ադրբեջանի պատվիրակությունը՝ Միջազգային հարաբերությունների կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը:
ԱՊԱ-ն առանց մանրամասներ հաղորդելու նշում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները: