
«Նիկոլն այսօր ցույց տվեց իր իշխանությանը վստահողների տոկոսը, Նիկոլն այսօր քայլեց դեպի իր ֆիասկոն». Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը իշխանական երթից՝ գրելով. «Ուզում եմ արձանագրենք, որ նիկոլն իրականացրել է տապալված երթ:
Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների մոտ կա զարթոնք, մարդիկ հասկացել են, որ չի կարելի հավատալ դավաճաններին, չի կարելի քայլել անգամ նրանց կողքին:
նիկոլն այսօր ցույց տվեց իր իշխանությանը վստահողների տոկոսը, նիկոլն այսօր քայլեց դեպի իր ֆիասկոն»: