«Իշխանական հանրահավաքին մասնակցելու համար նույնիսկ հեռավոր մարզերի ամենահեռավոր բնակավայրերից են մարդկանց տեղափոխում են Երևան». Նարեկ Միրզոյան

Գյումրի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանական հանրահավաքին մասնակցելու համար նույնիսկ հեռավոր մարզերի ամենահեռավոր բնակավայրերից մարդկանց տեղափոխում են Երևան` մասնակցելու իշխանությունների կողմից կազմակերպած հանրահավաքին։

Այսօր բազմաթիվ ահազանգեր եմ ստացել Շիրակի մարզի տարբեր համայնքներից այն մասին,որ Երևանի ավագանու ընտրությունների ՔՊ ամփոփիչ հանրահավաքին մասնակցելու համար, հիմնականում պետական համակարգի աշխատակիցներին միկրոավտոբուսներով տեղափոխում են Երևան։ Նույնիսկ մարզի ամենահեռավոր և փոքր համայնքներից մարդկանց տեղափոխում են շրջկենտրոններ, այնուհետև՝ Երևան։

«Ի աջակցություն վարչապետի» մայրաքաղաք են «հրավիրվել» գրեթե բոլոր գյուղերի վարչական ղեկավարները, գյուղապետարանի օպերատորները, այլ աշխատակիցներ։ Բոլորին հասկացրել են, որ պարտադիր է մասնակցել հանրահավաքին`հետագայում տարաբնույթ խնդիրներից խուսափելու համար։

Հարց է առաջանում, ի՞նչ կապ ունեն մարզերի պետական համակարգի աշխատակիցները Երևանի ավագանու ընտրությունների հետ։

Այս ամենը վարչական ռեսուրսի անխնա օգտագործում է՝ ի շահ իշխանական թեկնածուի շուրջ ժողովրդի աջակցության իմիտացիա ստեղծելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930