Բաժիններ՝

Մենք կվերադառնանք ավելի ուժեղ․ Սպերցյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականի երկրպագուներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Եվրո-2024-ի որակավորման փուլի Հայաստան-Խորվաթիա խաղից հետո շնորհակալություն է հայտնել հավաքականի երկրպագուներին՝ աջակցության համար։

Սպերցյանը, ով Խորվաթիայի հետ խաղի ժամանակ կատարում էր Հայաստանի հավաքականի ավագի պարտականությունները, գրառում է արել «Ինստագրամ»-ի իր էջում։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին։ Շնորհակալ եմ ձեր սիրո հավատարմության համար։ Մենք զգում ենք ձեր աջակցությունն ամեն խաղում։ Սա մեծ փորձառություն է մեզ համար, և ես վստահ եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Մենք կվերադառնանք ավելի ուժեղ»,- գրել է Սպերցյանը։

Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում սեփական հարկի տակ հյուրընկալել էր Խորվաթիայի ազգային հավաքականի թիմին։ Հայաստանի հավաքականն այդ խաղում պարտվել է 0-1 հաշվով։ Այս պահին Հայաստանի հավաքականն անցկացրած 4 խաղերում վաստակել է 7 միավոր ու մրցաշարային աղյուսակում երրորդն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս