«Կարծում եմ՝ 10-15 տոկոս գնանկում կունենանք». Վահե Դանիելյանը՝ անշարժ գույքի շուկայի միտումների մասին
Մասնագետները կանխատեսում են՝ անշարժ գույքի շուկայում, ըստ պաշտոնական վիճակագրության, առքուվաճառքի նվազող գործարքները, ռելոկանտների մի հատվածի վերադարձը, վաճառքի շուկայում գնանկման կբերի:
168.am-ի հետ զրույցում «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության ղեկավար Վահե Դանիելյանը շուկայում առկա միտումներին անդրադառնալով՝ նշեց, որ այս պահի պասիվացումը պայմանավորված է և՛ սեզոնայնությամբ, քանի որ շատերը հանգստի են մեկնել, և՛ գերբարձրացած գներով:
«Վերջին երկու տարվա ընթացքում գները շատ բարձրացան, և շուկայում որոշակի կայունացում է այժմ: Միգուցե գները նաև նվազեն ինչ-որ չափով, որովհետև ՀՀ համար բավականին բարձր են այդ գները:
Օրինակ, սեփականատերերը զգում են, որ վաճառքը նախկինի պես ակտիվ չէ. որոշ մարդիկ բանկային ծանրաբեռնվածություն ունեն ու դրա պատճառով նվազեցնում են գները: Դեռ վաղ է խոսել տոկոսների մասին, բայց կարծում եմ՝ 10-15 տոկոս գնանկում կունենանք»,- մանրամասնեց Վահե Դանիելյանը:
Վարձակալական շուկայում, ըստ մասնագետի, անցյալ տարվա աշնան պիկային գներից նվազում է եղել, որովհետև այն մարդիկ, որոնք Հայաստան էին եկել ՌԴ զինակոչով պայմանավորված, հետ են վերադարձել հիմնականում:
Մանրամասները՝ տեսանյութում