Բաժիններ՝

Հավայիում այս տարի արդեն երրորդ անգամ ժայթքել է Կիլաուեա հրաբուխը

Հավայան Մեծ կղզում սեպտեմբերի 10-ին ժայթքել է Կիլաուեա հրաբուխը, որից ժայթքող լավան առայժմ հոսում է խառնարանի մերձակա տարածքում։ Սա այս տարվա ընթացքում Կիլաուեա հրաբխի՝ արդեն երրորդ ժայթքումն է։ Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալության հրապարակումից։

Ըստ Հավայիի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության՝ ժայթքումը վտանգ չի ներկայացնում համայնքների համար՝ չնայած հրաբխային մասնիկները և գազերը կարող են մարդկանց մոտ շնչառական խնդիրներ առաջացնել։

Հրաբխի ժայթքմանը նախորդել է ուժեղ սեյսմիկ ակտիվության շրջան։ Կիլաուեայի շուրջ թռիչքների վտանգավորության մակարդակը նարնջագույնից բարձրացվել է կարմիրի։

Կիլաուեան աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ 2019 թ․-ին հրաբխի ժայթքման պատճառով հարյուրավոր տներ և ձեռնարկություններ էին ավերվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս