ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

Մհեր Մելքոնյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը՝ «Հայաստան» խմբակցությունից:

Նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Մելքոնյանին:

Մհեր Մելքոնյանն ԱԺ-ում կփոխարինի Անդրանիկ Թևանյանին: Անդրանիկ Թևանյանը պատգամավորի մանդատը վայր էր դրել օգոստոսին՝ մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930