Բաժիններ՝

Բժիշկը նշել է կապտուկների հաճախակի առաջացման պատճառները

Սրտանոթային վիրաբույժ Անաստասիա Ակուլովան Գազետա.Ru-ին պատմել է, թե ինչ գործոններ կարող են մեծացնել կապտուկների վտանգը։

Բժշկի խոսքով՝ անոթների փխրունությունը պայմանավորված է թերսնուցմամբ, մասնավորապես՝ C և P վիտամինների պակասով, ինչպես նաև շաքարախտով։

Անոթների վնասման մեկ այլ պատճառ են համակարգային աուտոիմուն հիվանդությունները, ինչպիսիք են գայլախտը և վասկուլիտը:

«Հղիության ընթացքում կապտուկների առաջացումը հազվադեպ չէ, քանի որ կա հորմոնալ անհավասարակշռություն: Թրոմբոցիտոպենիայով (վիճակ, որը բնութագրվում է թրոմբոցիտների աննորմալ ցածր մակարդակով.- խմբ.) արյան մեջ թրոմբոցիտների թիվը նվազում է։ Արդյունքում հիվանդը քթից հաճախակի արյունահոսություն է ունենում, իսկ մաշկի տակ նկատելի հեմատոմաներ կարող են հայտնվել»,- ըստ shantnews-ի՝ ավելացրել է Ակուլովան։

Բժիշկը նշել է, որ հիվանդները, ովքեր երկար ժամանակ ընդունում են արյունը նոսրացնող դեղամիջոցներ, հակված են հեմատոմաների հաճախակի առաջացմանը։ Միևնույն ժամանակ, կապտուկների հակումը մեծանում է տարիքի հետ՝ կապված հյուսվածքների առաձգականության կորստի և երակների, զարկերակների և մազանոթների քայքայման հետ։

Կապտուկներն առաջանում են սուր անկյուններին կամ բութ առարկաներին հարվածելու արդյունքում և ինքնուրույն անհետանում։ Ընդարձակ հեմատոմայի դեպքում անհրաժեշտ է բժշկական միջամտություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս