ՊՆ-ում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հերթական ճեպազրույցը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։  Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Ճեպազրույցի ընթացքում ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։

Նշվել է, որ վերջին 2 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ, ուստի ՀՀ զինված ուժերը շարունակում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել` այն կայունացնելու և սադրանքներ թույլ չտալու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930