ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան մեկնում է Թուրքիա

Եվրոպական միության (ԵՄ) հանձնաժողովի անդամ Օլիվեր Վարհելին, ով պատասխանատու է հարևանության և ընդլայնման հարցերով, կմեկնի Թուրքիա ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցության բանակցությունների համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վարհելին սեպտեմբերի 6-7-ը կլինի Թուրքիայի մայրքաղաք Անկարայում, կհանդիպի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, առևտրի նախարար Օմեր Բոլաթի, ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի և արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրի հետ։

Սա առաջին այցն է լինելու ԵՄ-ից Թուրքիայում մայիսին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո։

ԵՄ հանձնաժողովի հայտարարության մեջ հիշեցվում է, որ սեպտեմբերի 1-ին ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի Թուրքիային տրվել է 7․5 մլրդ եվրո Թվային Եվրոպա ծրագրի մասնակցության համար։ Նշվում է, որ այցի ընթացքում կստորագրվի համաձայնագիր, որով 781 մլն եվրո կտրամադրվի Թուրքիային առավել խոցելի վիճակում գտնվող փախստականների հարցերի լուծման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930