Դիակ ծախելու արվեստը կամ «откат»-ը, էժան գրպանահատում
Առողջապահության հարցերով փոձագետ, «Առողջության իրավունք» հասարակական իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2023 թվականի օգոստոսի 10-ին Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող դիահերձարանների ղեկավարներին տրվել է «հանձնարարական» սեպտեմբերի 1-ից պայմանագիր կնքել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի հետ և պարտավորվել յուրաքանչյուր դիակի համար վճարել 20.000 դրամ, այլապես սպառնում է հարազատներից գանձել 30.000 դրամ: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը օրինականացնում է «откат»-ը: Ստացվում է, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն կատարում է Առողջապահության նախարարության դերը՝ բարձրացնում է գործընթացի արդյունավետությունը…
Առաջանում են մի շարք հարցեր
1. Գոյություն ունի դիահերձման արժեք, որը պետական պատվերի շրջանակներում տալիս է պետությունը, իսկ վճարովի հիմունքների դեպքում՝ մահացածի հարազատը: Արդյո՞ք սեպտեմբերի 1-ից այդ ծառայությունը թանկանալու է:
2. Եթե չի թանկանալու, ինչի՞ հաշվին են Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող դիահերձարանները վճարելու 20.000 դրամը:
3. Ինչո՞ւ այս դրույթը ներառված չէ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման և իրականացման չափորոշիչի մեջ:
4. Եթե մինչ այդ եղել են «ոչ քաղաքակիրթ» երևույթներ, այսինքն՝ «откат», արդյո՞ք դրա մասին հայտնվել է համապատասխան մարմիններին:
5. Ինչո՞վ է պայմանավորված մահացածի հարազատի 30.000 վճարելու հանգամանքը, եթե գնագոյացման արդյունքում ծառայությունը գնահատվել է 20.000 դրամ:
6. Ինչո՞ւ է դիահերձարանը վճարում 20.000 դրամ, եթե այս պահին դիակի տեղափոխման արժեքը 10.000 դրամ է:
7. Ինչո՞ւ է լուռ Առողջապահության նախարարությունը, գուցե ողջունում է «откат»-ը օրինականացնելու գաղափարը:
8. Ո՞րն է լինելու հաջորդ հիվանդների խումբը, որը «ծախելու» են հիվանդանոցների վրա…
Հ.Գ. Գուցե սա կատարվում է, որ այլևս վախից չմահանան…
Հ.Հ.Գ. Հրաշալի շարունակական բարեփոխումներ…»։