Չին հետախուզվողը հայտնաբերվել է Երևանի օդանավակայանում
Օգոստոսի 30-ին, ժամը 16-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո ձերբակալել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 64-ամյա մի քաղաքացու: 2022 թ. հուլիսի 29-ից նա հետախուզվում էր ՉԺՀ Ինտերպոլի կողմից` վարկ ստանալու ընթացքում խարդախություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել են ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը:
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: