Բաժիններ՝

Հայ պատանի շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել միջազգային մրցաշարում

Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Միքայել Ռոստոմյանը մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Ֆելիքս Թոխյանը մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Ֆելիքս Թոխյանը մասնակցել է նաև պատանեկան մրցաշարին և 7.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Համլետ Սահակյանը պատանեկան մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը մինչև 12 տարեկանների պայքարում: Բոլոր մրցանակակիրների մարզիչն է Հայկ Խաչիկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս