
Համաշխարհային դպրոցական խաղերում Հայաստանը ներկայացնող բոլոր ըմբիշները մեդալներ են նվաճել

Համաշխարհային դպրոցական խաղերում Հայաստանի ազատ ոճային բոլոր ըմբիշները մեդալներ են նվաճել:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը՝ արծաթե մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Ավետիք Թութխալյանը, 62 կգ քաշային Մաքսիմ Մկոյանը, իսկ 44 կգ քաշային Նարեկ Հակոբքյոխվյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբիշներ Մարատ Աճեմյանը (44 կգ) և Արամ Սարգսյանը (62 կգ) անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել ոսկե մեդալակիր, իսկ Ջանես Նազարյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:
Հայաստանը ներկայացնող բոլոր ըմբիշները, որոնք Ռիո էին մեկնել Համաշխարհային դպրոցական խաղերին մասնակցելու համար, մեդալներ են նվաճել։