Անբարո՛ աշխարհ, արնախում ադրբեջան, ՀՀ չհայ ղեկավարներ, ԱՀ անկամք ու թույլ ղեկավարներ, ինչպես եք նայում Արցախի երեխաների աչքերին. Մետաքսե Հակոբյան

Մետաքսե Հակոբյանը գրում է. «Անբարո՛ աշխարհ, արնախում ադրբեջան, ՀՀ չհայ ղեկավարներ, ԱՀ անկամք ու թույլ ղեկավարներ, ինչպես եք նայում Արցախի երեխաների աչքերին…դուք տեսնու՞մ եք այդ աչքերում հոգսը, տառապանքը, զարմանքը, թե ինչպես և ինչու են իրենք զրկված ապրելու իրավունքից…դուք տեսնու՞մ եք այդ հոգսից ճկված փխրուն ուսերը…դուք տեսնու՞մ եք պատանիներին, որ ընտանիքի բեռը վերցրած, արժանապատվորեն պայքարում են…նորից պատանիները…պատանիները, որոնց թիկունքում «հաղթում էիք»…պատանիները, որոնք դիմակայում են, իսկ դուք իրենց թիկունքում իրենց ապագան եք սակարկում… Հ.Գ. ճամպրուկները կապած, ճամպրուկներով գրողի ծոցը ճողոպրածներ, մի զբաղվեք Արցախի «փրկությամբ», ձեր հոգիները փրկեք, եթե հնարավոր է: Արցախն անգին է, Արցախն իմ ու մեր շունչն է, Արցախից անդին Արցախ չկա՛…ՄԻ ԲԱՆ ՀԱՍՏԱՏ ԳԻՏԵՄ՝ ԵՍ ՈւՐԻՇ ՏԵՂ ԱՐՑԱԽ ՉՈւՆԵՄ Ու ՈՉ ՈՔ ԱՅՆ ԻՆՁՆԻՑ ՉԻ ԽԼԵԼՈւ…»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031