Բաժիններ՝

22-ամյա աղջիկը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել. նա Վրաստանի քաղաքացի է. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը Վրաստանի քաղաքացի 22-ամյա Մանուշակ Ն․-ն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031