Թուրքիայում երկու օր անընդմեջ երկրաշարժ է գրանցվում

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճկաների վարչության (AFAD) համաձայն՝ օգոստոսի 23-ի առավոտյան ժամերին երկրաշարժ է տեղի ունեցել երկրի արևելյան հատվածում գտնվող Բինգյոլ (Բյուրակն) նահանգում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էպիկենտրոնը եղել է Քըղը շրջանում, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ, խորությունը՝ 8.47 կմ:

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով շրջանի որոշ շենքերի պատեր վնասվել են և ճաքեր են առաջացել:

Էլ ավեի ուժգին երկրաշարժ էր եղել նաև օգոստոսի 22-ին Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Չանաքքալե շրջանում:

Այս անգամ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել էր 4.7 մագնիտուդ, խորությունը՝ 7կմ:

Երկու դեպքում էլ զոհերի և կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Տեսանյութեր

Լրահոս