Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները կիլոգրամներով թմրանյութ են հայտնաբերել:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի հուլիսին, հունիս ամսվա համեմատ, կենսապահովման նվազագույնը պակասել է 4,7 լարիով։
Օգոստոսի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ագարակ գյուղում բախվել է կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, ապա դարպասին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ձեռնամուխ է եղել ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վեպի բեմադրությանը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 13-ին, ժամը 02.00-ին, Բրյուսել-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 30-ամյա Էդգար Թ.-ին, որը հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի (Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
ԱՄՆ Ջորջիա նահանգում երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են 2020 թ.-ի ընտրությունների արդյունքները տապալելու փորձերի մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է Թուրքիայի ամենաթանկ քաղաքները։ Հրապարակված ցանկի կազմման համար կարևոր գործոն է դիտվել բնակարանների վաճառքի և վարձակալության գների բարձրացումը։
Կան մարդիկ, որ այցելում են գերեզման՝ չհավատալով հոգու անմահությանը, հավիտենական կյանքին: Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունի նրանց այցը, այստեղ առկա է պարադոքս. գերեզման այցելողն ինչ-որ տեղ գիտակցելով հավատում է, որ այդ ամենի մեջ կա մի այլ վիճակ, բայց և միևնույն ժամանակ էլ ժխտում է նույն այդ հավատը: Այդ մարդիկ արտաքնապես են փորձում պահպանել դարեր ի վեր եկած սովորությունը՝ հիշելով և իրենց հարգանքը ցուցաբերելով ննջեցյալին: Այսինքն՝ ընդունված է, որ այդ սովորությանը հետևեն, հակառակ պարագայում միջավայրը կդատի իրենց…
«Կասպերսկի» ընկերությունն ավարտել է Արևելյան Եվրոպայում արդյունաբերական ձեռնարկությունների վրա կիբեռգրոհների շարքի հետաքննությունը: Չարագործներն օգտագործել են առաջ անցած մարտավարություններ, մեթոդներ և ընթացակարգեր (TTPs)՝ արտադրական, ինչպես նաև ինժինիրինգով և կառավարման ավտոմատացված համակարգերի (ԿԱՀ) ինտեգրմամբ զբաղվող ձեռնարկությունները կոտրելու համար:
Դիմել եք ՄԱԿ, որ ի՞նչ անեք։
Կարտոֆիլ ընտրելիս պետք է կենտրոնանալ նրա գույնի, ձևի, հոտի և չափի վրա՝ պտուղները պետք է լինեն միջին չափի, պարունակեն սննդանյութերի օպտիմալ քանակություն, ՌԻԱ Նովոստիին ասել են Ռոսկաչեստվոյում։
Արցախի ներառմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ Նիկոլ Փաշինյանն ամենամեծ նպաստն է բերել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանացմանը։ Նա դրել է այդ գործընթացի իրավական հիմքը, Ալիևը հիմա՝ Արցախը սովամահության մատնելով, իրականացնում է Արցախի ադրբեջանացման «տեխնիկական» գործողությունները։ Այդ տեսանկյունից, իրականում Նիկոլ Փաշինյանը զբաղված է Ալիևի համար ժամանակը երկարաձգելով, որին ծառայում են, օրինակ, Հրազդան մարզադաշտը՝ Երևանում, և ՄԱԿ կենտրոնակայանը՝ Նյու Յորքում։