Բաժիններ՝

Ստեփանակերտի թատրոնը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի «Գիշատիչների խնջույքը» բեմադրությունը

Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ձեռնամուխ է եղել ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վեպի բեմադրությանը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, ով ներկայացման բեմադրողն է:

«Մեր թատրոնում այս ստեղծագործությունն առաջին անգամ բեմադրվել է 1988 թվականին ՝ Արցախյան շարժման օրերին, երբ կանգնած էինք լինել-չլինելու խնդրի առջև։ Նոր տարբերակով այն կրկին հանդիսատեսին ներկայացնելը պայմանավորված է շրջափակման իրավիճակով, որում հայտնված արցախցին համառ պայքար է մղում․ ծանր կացության մեջ հայտնված ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ մնալով իր կոչման բարձրության վրա: Չնայած ստեղծված ծանր իրավիճակին՝ թատրոնը շարունակում է գործել: Մենք ստիպված ենք փորձերը համապատասխանեցնել հովհարային անջատումներին, որպեսզի մինչև այս ամսվա վերջ կարողանանք հանդիսատեսի դատին հանձնել ներկայացումը»,-ասաց Հարությունյանը։

Ստեղծագործությունը պատմում է 2-րդ աշխարհամարտի տարիներին օկուպացված Փարիզում բնակվող մարդկանց առջև ծառացած ծանր վիճակի, այդ իրավիճակում մարդկային որակները պահելու դժվարությունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031