Թուրքիան ռազմամթերք է մատակարարում ավելի քան 15 աֆրիկյան երկրի

Թուրքիան 2008-ից ի վեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն է դարձրել աֆրիկյան երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դրա վառ ապացույցն է այն, որ կարճ ժանանակահատվածում Թուրքիան իր դեսպանատների քանակը 12-ից հասցրել է 44-ի:

Անկարան նաև ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրեր է ստորագրել մի շարք աֆրիկյան երկրների հետ և ավելի քան 15-ի հետ թուրքական արտադրության ռազմամթերք մատակարարելու պայմանավորվածություն ձեռք բերել:

Իսկ ավելի քան 10 տարի Թուրքիան Սոմալիի բանակին սկսել է վերապատրաստել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Էլ շեբափ» խմբավորման դեմ պայքարելու համար:

Սակայն այս ամենին ի հակառակ նշվում է, որ Թուրքիան Աֆրիկայում չունի այնքան ներկայություն, որքան ունի Կատարում (նկատի են առնվել ռազմաբազաները):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031