Ռատատու
Բաղադրիչներ
Բանջարեղենը
• սմբուկ- 2 հատ
• դդմիկ- 2 հատ
• լոլիկ- 6 հատ
• 2 հատ գլուխ կարմիր սոխ
• գունավոր պղպեղ (դեղին, կանաչ կամ կարմիր)- 1 հատ
Սոուսի համար
• ձեթ- 2 ճ/գ
• 1 գլուխ սոխ, մանր կտրատած
• կարմիր պղպեղ- 1 հատ, մանր կտրատած
• սխտոր- 5 պճեղ, ճզմած
• աղ, սև պղպեղ
• օրեգանո- ¼ թ/գ
• չորացրած ծիտրոն- ¼ թ/գ
• լոլիկի խյուս- 700 գ
• թարմ ռեհան
Վրան լցնելու համար համեմված ձեթ
• ձեթ- 5 ճ/գ
• թարմ ռեհան
• թարմ մաղադանոս
• չորացրած ծիտրոն- 1 թ/գ կամ թարմ ծիտրոն
• սխտոր- 3 պճեղ, ճզմած
• աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Բանջարեղենը կլոր ու շատ բարակ կտրատել, դնել մի կողմ։
Պատրաստել սոուսը, ջեռոցամանի մեջ ձեթով տապակել սոխը և պղպեղը, ավելացնել սխտորը, խառնել, ավելացնել աղն ու սև պղպեղը, օրեգանոն և ծիտրոնը։ Ավելացնել լոլիկի խյուսը, եփել ևս 10 րոպե։ Վերջում ավելացնել ռեհանը։
Վերցնել կրակի վրայից, վրան շրջանաձև, հերթականությամբ դասավորել սմբուկը, դդմիկը, լոլիկը, սոխն ու պղպեղը։ Համեմել աղով և սև պղպեղով, վրան լցնել վերջին բաղադրիչները, համեմված ձեթը։
Ծածկել փայլաթիթեղով և դնել ջեռոցը, եփել 200°-ում 40 րոպե, ապա հեռացնել փայլաթիթեղը, եփել ևս 20 րոպե, մատուցել տաք վիճակում, կարելի է նաև բրնձով։