Բաժիններ՝

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտնել է Շովիում տեղի ունեցած սողանքի վայրում փրկարարների կողմից 13-րդ զոհվածի մարմինը հայտնաբերելու մասին:

«Իրավիճակն ամեն րոպե փոխվում է, փրկարարները հայտնաբերել են տասներեքերորդ զոհի մարմինը: Շարունակվում է ևս 23 մարդու որոնումը, որոնց մենք հույս ունենք ողջ գտնել», – ասել է նա լրագրողներին:

Շոիում տարերքի դեմ պայքարի համակարգող շտաբի տեղեկատվության համաձայն ՝ որոնումներին մասնակցում է 400 փրկարար և ավելի քան 200 զինվորական:

Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքների հետ կապված օգնություն են առաջարկել օտարերկրյա պետությունները, սակայն այս փուլում երկրում առկա է այն ամենը, ինչ անհրաժեշտ է սողանքի հետևանքները հաղթահարելու համար:

Շովիում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Դրա հետևանքով վնասվել են կամուրջներն ու ճանապարհները, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջները և Sunset Shovi հյուրանոցը: Մինչ այժմ հաջողվել է տարհանել 210 մարդու: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս