Բաժիններ՝

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի կանանց թիմը 2։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի թիմին

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի կանանց թիմը գերազանց ելույթներ է ունեցել Արևելյան Եվրոպական երկրների առաջնությունում, հայտնում են վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիայից։

Ինչպես նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ, Թբիլիսի քաղաքում անցկացվող Արևելյան Եվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի առաջնությունում Հայաստանի հավաքական թիմի աղջիկներ Սվետլանա Մարգարյանը և Նելլի Խաչատրյանը մեկնարկել են հաղթանակով՝ Վրաստանի հավաքական թիմի դեմ 2:0 հաշվով։

«Երկրորդ խաղում պարտվել են Լիտվայի թիմին 0:2 հաշվով, իսկ այսօր մեր աղջիկները պարզապես ոչ մի հնարավորություն չտվեցին Ադրբեջանի թիմին՝ հաղթելով 2:0 հաշվով:

Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի Վրաստան-2 թիմի հետ», – ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս