Սարսափելին հայրենիքի կարոտն է. Լաչինի ապօրինի փակման հետևում 120 000 մարդկային պատմություն կա. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Այդ մասին Թիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Դրա հետևում կանգնած է 120 000 մարդու իրական պատմություն, որոնցից յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից, սիրելիից զրկվելու ցավից»,- նշել է նա՝ տարածելով Երևանում քաղցկեղիցբուժում ստացող Ստեփանակերտի բնակչի պատմությունը լուսաբանող Euronews-ի տեսանյութը։

Երեւանում բուժվող Վաչիկ Բաբաջանյանը ասում է, որ կարոտին չի դիմանում, ժամը մեկ կապի մեջ է. «Հիվանդությունից չեմ վախենում, ցավերից էլ, դիմանում եմ, մենակ կարոտին չեմ դիմանում, կարոտախտը խեղդում է ինձ, դժվար է: Սարսափելին հայրենիքի կարոտն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031