Քնեսեթի պատգամավորը Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել աջակցությունն Ադրբեջանի բռնապետական ռեժիմին

Քնեսեթի պատգամավոր Օֆեր Քասիֆը քննադատել է Իսրայելի կառավարությանը Ադրբեջանի բռնապետական ռեժիմին աջակցություն ցուցաբերելու համար։

«Իսրայելը ոչ միայն զենք է արտահանում ցանկացած բռնապետության, որը դա ցանկանում է, այլ նաև էթնիկ զտումներ և շրջափակումներ է արտահանում։ Իսրայելական ռազմական աջակցությամբ ադրբեջանցի զինվորներն Արցախի հայության մահաբեր շրջափակում են իրականացնում՝ արգելափակելով Լաչինի միջանցքը։ Շրջափակումը շարունակվում է, և 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մահվան վտանգի առաջ են սովի և հիվանդությունների պատճառով։ Դադարեցրեք բռնապետություններին աջակցելը»,- X-ի (նախկինում Twiter) իր էջում գրել է պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս