Բաժիններ՝

Էնրիկեն, հնարավոր է, հեռանա ՊՍԺ-ից Մբապեի հետ կապված քաոսի պատճառով

Լուիս Էնրիկեն, հնարավոր է, հեռանա «Պարի Սեն Ժերմենից» ընդամենը մեկ ամիս աշխատելուց հետո՝ Կիլիան Մբապեի ապագայի շուրջ աղմուկի ֆոնին: Այս մասին գրել է Daily Mail-ը՝ հղում անելով Marca-ին։

Իսպանացի մարզիչն աշխատանքը սկսել է հուլիսի 5-ին, բայց, ըստ երևույթին, հիասթափված է «Պարկ դը Պրենսի» կուլիսներում տիրող քաոսից:

Դա հիմնականում վերաբերում է ակումբի և Մբապեի միջև թունավոր հարաբերություններին, քանի որ հարձակվողը փորձում է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»:

Իսպանական Marca պարբերականը հաղորդել է, որ Էնրիկեն, հնարավոր է, հեռանա նույնիսկ մինչև օգոստոսի 12-ին Լիգա 1-ի նոր մրցաշրջանի մեկնարկը: ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունելու է «Լորիենին»:

Փարիզցիները հերքել են այս լուրերը՝ որակելով «լիակատար անհեթեթություն» ու «ծիծաղելի»:

Փարիզյան ակումբը հույս ունի, որ 53-ամյա Էնրիկեն կարող է ակումբին տանել Չեմպիոնների լիգայում հաղթանակի ինչպես 2015 թվականին «Բարսելոնայի» դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս