Բաժիններ՝

Վազորդ Երվանդ Մկրտչյանն անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանն անկախ Հայաստանի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերի աթլետիկա մարզաձևում:

Վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Հայաստանի համար աթլետիկա մարզաձևում սա 1-ին մեդալն էր Ուսանողական խաղերում:

1500 մետր վազքատարածության որակավորման փուլը Մկրտչյանը հաղթահարել էր 1-ին տեղով:

Ավելի վաղ այս Խաղերում հայկական պատվիրակության առաջին մեդալը (բրոնզ) նվաճել էր ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031