Բաժիններ՝

Պուտինը կայցելի Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է  ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու երկրի ղեկավարները համաձայնության են եկել Պուտինի՝ Թուրքիա այցի հարցում։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նախ շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար ՌԴ կողմից ուղարկված 2 միավոր հրդեհաշեջ ինքնաթիռի համար: Ապա գոհունակություն է հայտնել Թուրքիայի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների աճող հետաքրքրության համար:

Էրդողանն անդրադարձել է նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը, ինչի շրջանակներում էլ ընդգծել է այն ավելի լարող քայլերից խուսափելու անհրաժեշտության մասին:

Նա նաև կարևորել է սևծովյան նախաձեռնությունը՝ այն բնորոշելով «խաղաղության կամուրջ» և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ որևէ մեկի օգտին չի ծառայելու սևծովյան նախաձեռնության երկարաժամկետ դադարեցումը:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ վնասը կրելու են հացահատիկի կարիք ունեցող և ցածր եկամտաբերությամբ երկրները:

Իսկ վերջում հավելել, որ սևծովյան նախաձեռնության վերստին կյանքի կոչման նպատակով շարունակելու է գործադրել ակտիվ ջանքեր և դիվանագիտություն։

Նշենք, որ հացահատիկի գները, որոնք նախաձեռնության իրականացման ժամանակ նվազել էին 23 տոկոսով, վերջին երկու շաբաթվա ընթացքում (Համաձայնագրից Ռուսաստանի դուրս գալուց հետո) աճել են 15-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս