«Թյուրիմացություն է՝ նման բան չկա». Գեղամ Մանուկյանը՝ որդուն բերման ենթարկելու մասին
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ այս գիշեր ոստիկանության 4-րդ գումարտակի պարեկները երեք տղայի են բերման ենթարկել ու տարել ոստիկանության Մաշտոցի բաժին, նրանցից մեկն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը։
168.am-ի հետ զրույցում Գեղամ Մանուկյանը հերքեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում։
«Թյուրիմացություն է, նման բան չկա»,- հակիրճ մեկնաբանեց պատգամավորը։