ԱԺ աշխատակազմը հերթական պարգևավճարն է ստացել՝ նախկին 30 տոկոսի փոխարեն՝ այս անգամ աշխատավարձի 80 տոկոսի չափով

Հուլիսի 14-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն՝ ԱԺ աշխատակազմը հերթական պարգևատրումներն է ստացել, բայց, ինչպես ասում են, այս անգամ կենացները քաղցրացել են՝ նախկին 30 տոկոսի փոխարեն՝ այս անգամ նրանք աշխատավարձի 80 տոկոսի չափով են պարգևատրվել։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 80%-ի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ:

Նշենք, որ հուլիսի 14-ին ԱԺ պաշտոնական կայքում միայն հրապարակված էր պարգևատրման մասին կարգադրությունը, սակայն այդ վերնագրի տակ որևէ տեքստ չկար, օրեր անց են ավելացրել տեքստը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31