Բաժիններ՝

Թուրքիայից արտագաղթյալների թիվն աճել է 62 տոկոսով

2022թ. նախորդ տարվա համեմատ 33․2 տոկոսով նվազել է Թուրքիա ներգաղթածների թիվը: Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. Թուրքիա է ներգաղթել 494.052 քաղաքացի: Ներգաղթյալների 52․9 տոկոսը կազմել են տաղամարդիկ, իսկ 47․1 տոկոսը՝ կանայք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտնի է դարձել նաև, որ Թուրքիա ներգաղթածներից 94.409-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 399.643-ը՝ այլ երկրների:

Իսկ Թուրքիայից արտագաղթած անձանց թիվը 2022թ. նախորդ տարվա համեմատ աճել է 62․3 տոկոսով՝ հասնելով 466.914-ի: Թուրքիայից այլ երկրներ տեղափոխված անձանցից 139.531-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 327.383-ը ՝ օտարերկրացիներ:

Նշվում է, որ Թուրքիայից ամենից շատ արտագաղթել են բնակչության 25-29 տարիքային խմբի ներկայացուցիչները (15.8%)։ Այնուհետև հաջորդել է 30-34 տարիքային խումբը (13.4%), 20-24 տարիքային խումբը (12.8 %)։
Արձանագրվել է նաև, որ ամենից շատ ներգաղթյալ է ընդունել Ստամբուլ նահանգը:

2022թ. Թուրքիա ներգաղթած օտարերացիների մեջ ամենամեծ թիվ են կազմել ՌԴ (25%) քաղաքացիները: Իսկ Թուրքիայից արտագաղթած անձանց շրջանում ամենամեծ թիվն են կազմել Իրաքի (20%) քաղաքացիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս